Սանտեխնիկական աշխատանքներ Երևանում և մարզերում
Վարպետը շատ արագ կմոտենա և
օպերատիվ կլուծի ցանկացած կենցաղային
խնդիր

Հակիրճ մեր ծառայությունների մասին։
Սանտեխնիկական աշխատանքներ կարող են անհրաժեշտ լինել ամեն պահի։ Անհնար է գուշակել, թե երբ կվնասվի ծորակը կամ խողովակը։ Նոր բնակարան գնելիս կամ տան վերանորոգումը պլանավորելիս առաջին հերթին հարկավոր է պատշաճ ուշադրություն դարձնել սանտեխնիկական աշխատանքների կազմակերպմանը: Այս դեպքում լավագույն տարբերակը մասնագետներին դիմելն է, քանզի հենց նրանք են ի վիճակի լուծել յուրաքանչյուր խնդիր:
Plumber.am ընկերությունն ունի տարատեսակ սանտեխնիկական ծառայությունների մատուցման մեծ փորձ: Մենք կատարում ենք արդյունավետ, պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանք։


Արագ այցելություն
Դուք կարող եք նախապես ընտրել Ձեզ հարմար օրն ու ժամը, իսկ մեր մասնագետը կգա ճիշտ ժամանակին։

Փորձառու մասնագետներ
Մեր ընկերությունում աշխատում են միայն որակյալ մասնագետներ: Նրանք հմտացել են` սպասարկելով ամենաքմահաճ հաճախորդներին։

Որակյալ աշխատանք
Սա մեր գլխավոր առավելությունն է: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեր աշխատանքին, իսկ դրա լավագույն հավաստիքը մեր հաճախորդների արձագանքներն են:
Մեր ծառայությունները
Մեր ընկերությունում աշխատում են միայն պրոֆեսիոնալներ։ Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ, եթե ձեզ հետաքրքրում են հետևյալ ծառայությունները․

Լոգախցիկներ
Տարբեր դիզայներական լուծումներ կախված Ձեր լոգասենյակի չափսերից:

Զուգարանակոնքեր
Պատրաստվում եք զուգարանակո՞նք տեղադրել։ Չգիտեք, ո՞րն ընտրել։ Դիմեք մեզ։

Խցանում
Կատարում ենք ցանկացած բնույթի խցանման բացում՝ ինչպես հզոր փչող մեքենայով, այնպես էլ էլեկտրական սարքով։

Ծորակներ
Ծորակների տեղադրում և փոխարինում՝ գեղեցիկ դիզայներական լուծումներով։

Պոմպեր
Պոմպերի նախագծման, նախնական հաշվարկման և մոնտաժման աշխատանքներ։

Ցնցուղներ
Ցնցուղների փոխարինում, տեղադրում, ընդհանուր կարգավորում plumber.am-ի մասնագետների կողմից։

Լոգնոցներ (վաննա)
Տեղադրում, վերանորոգում, փոխարինում, կարգավորում և ապամոնտաժման ծառայություններ։

Խողովակներ
Նախքան բնակարանում խողովակների փոխարինումը, պետք է գնահատել կատարվող աշխատանքների ծավալը և ունենալ դրանց իրականացման պլանը:

Լվացարաններ
Լվացարանների տեղադրում և փոխարինում փորձառու վարպետների կողմից։
Դուք կարող եք կապ հաստատել մեր աշխատակիցների հետ յուրաքանչյուր պահի: Նրանք ունեն Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Կարող եք նաև օգտվել «Պատվիրել զանգ» ծառայությունից: Այս ծառայությունից օգտվելու դեպքում մեր աշխատակիցներն իրենք հնարավորինս արագ կապ կհաստատեն Ձեզ հետ:
Կոնտակտային տվյալներ
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլ. հասցեին:

Գրասենյակ
Երևան, Կոմիտաս պող․, 59/9

info@plumber.am
